Մեկնարկել է Կորիզ կրթական ծրագրի ու Ֆիզմաթ դպրոցի համադպրոցական մաթեմատիկական արշավը

Վերջին լուրերը
Մեկնարկել է Կորիզ կրթական ծրագրի ու Ֆիզմաթ դպրոցի համադպրոցական մաթեմատիկական արշավը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունվարի 16-ին մեկնարկել է նոր մաթեմատիկական արշավ-մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած Կորիզ կրթական ծրագիրը և աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի կողմից 10 լավագույն դպրոցներից մեկը ճանաչված  ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։

«Կորիզ մաթեմատիկա» նոր մրցույթի մեկնարկը պաշտոնապես տրված է։ Գրանցվել կարող են ՀՀ տարածքում գործող  հանրակրթական  դպրոցների բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները։ Մասնակցելու համար անհրաժեշտ չէ լինել մաթեմատիկայի մեծ գիտակ։ «Կորիզ մաթեմատիկա» կրթական արշավը եկել է ապացուցելու, որ մաթեմատիկա կարող է սիրել ու սովորել յուրաքանչյուրը։ Կրթական շարժման առաքելությունն է զարգացնել սեր մաթեմատիկայի հանդեպ տարբեր հմտությունների մակարդակ ունեցող աշակերտների շրջանում:

- Advertisement -
Մեկնարկել է Կորիզ կրթական ծրագրի ու Ֆիզմաթ դպրոցի համադպրոցական մաթեմատիկական արշավը

«Համադպրոցական մրցույթը կլինի ամբողջ Հայաստանի աշակերտների համար, որը,  մեր դպրոցի օրինակից ելնելով, մեկ անգամ ևս կոգեշնչի բոլոր աշակերտներին: Սա նաև մեր դպրոցի համար է կարևոր, քանի որ մենք միշտ հայտնաբերում ենք մեծ ընդունակություններով աշակերտներին, իսկ այս արշավի միջոցով մենք ևս մեկ հնարավորություն կունենանք բացահայտել լավագույններին: Մրցույթի հաղթողներին կտրամադրվի հարցազրույցով Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն»,- նշել է Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյան:ը

Մրցույթը բաղկացած է երկու՝ առցանց և առկա  փուլերից և մրցանակաբաշխությունից։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել «Կորիզ մաթեմատիկա» մրցույթը։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները