Մեկնարկեց Հայաստանում աշխատուժի զարգացման $7.5 մլն արժողությամբ ծրագիրը

Վերջին լուրերը
Մեկնարկեց Հայաստանում աշխատուժի զարգացման $7.5 մլն արժողությամբ ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դեկտեմբերի 8-ին պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ նոր նախագիծը`Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը (Armenian Workforce Development Activity)։ $7.5 միլիոն արժողությամբ և 5 տարի ժամկետով նախագիծը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և այլ գործընկերների կողմից։ Նախատեսվում է թվով 10000 երիտասարդների զինել պահանջված մասնագիտություններում բավարար գործնական հմտություններով`ավելի լավ աշխատանքի հնարավորություններ ձեռք բերելու նպատակով:

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ինչպես նաև պետական, մասնավոր և կրթական գործընկեր կառույցների ղեկավար ներկայացուցիչներ: ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, որոնց շրջանակում երիտասարդներին և կանանց հնարավորություն կտրվի բարելավելու իրենց հմտությունները՝ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան, և աշխատանք գտնելու ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հյուրասիրության ոլորտներում:

- Advertisement -
Մեկնարկեց Հայաստանում աշխատուժի զարգացման $7.5 մլն արժողությամբ ծրագիրը

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները