McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը յուրօրինակ կերպով նշել է իր հայտնի նագեթսների 40-ամյակը։ McDonald’s-ի չինական ստորաբաժանումը թողարկել է խաղային փոքրիկ սարք, որը նման է շատերին հայտնի Tetris-ին, միայն թե այս խաղային գաջեթը պատրաստված McNuggets-ի տեսքով։
Գաջեթը հասանելի է 4,25 դոլարով և լիովին ֆունկցիոնալ է. դրա վրա կարող եք Tetris խաղալ՝ արդեն ծանոթ ինտերֆեյսի միջոցով:
Սարքը McDonald’s-ի թիմն առաջարկում է բացառապես Չինաստանում և դրանից կարտադրվի ընդամենը 400 000 հատ։ Այնուամենայնիվ, խորամանկ վերավաճառողներն արդեն սկսել են գաջեթը ցուցադրել տարբեր առցանց հարթակներում։ Օրինակ՝ eBay-ում Tetris Nuggets-ը կարելի է գտնել 30-ից 40 դոլարով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: