«Մատենա» միջազգային դպրոցը հայտարարել է «Սկոլկովո» կառավարման դպրոցի հետ համատեղ մշակված կրթական ծրագրերի երկրորդ խմբի մեկնարկի մասին։ «Փոփոխությունների առաջնորդում. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիրը» նախատեսված է միջին և բարձր օղակի ղեկավարների, ինչպես նաև բիզնեսի սեփականատերերի համար:
Երկրորդ՝ «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում». համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը», նախատեսված է համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների և քաղաքապետարանի այլ պաշտոնյաների համար: Ծրագիրը կմեկնարկի հունիսի 3-ին։
Ծրագրերն անցկացվում են Դիլիջանում, Երևանում և Մոսկվայում։ Դասընթացի լեզուն ռուսերեն և անգլերեն է, ապահովվում է հայերեն համաժամանակյա թարգմանություն։ Ծրագրերը տևում են 3 ամիս։ Յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է 35 մասնակից։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։