Իլոն Մասկի xAI արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունը հայտարարել է Grok նեյրոցանցի ստեղծման և դրա` X-ի/Twitter-ի հետ ինտեգրման մասին:
Grok-ը լեզվական մոդել է, որը կարող է հարման օգնությամբ տեքստեր գեներացնել և պատասխանել հարցերի իրական ժամանակում X-ի միջոցով: Նշվում է, որ այդ ծառայությունը պատասխանելու է նաև «սուր» հարցերի, որոնք հիմնականում արհեստական բանականությամբ աշխատող մնացած համակարգերը արգելափակում են:
xAI ընկերությունը չորս ամիս շարունակ աշխատել է մոդելի ստեղծման վրա: Եվ Grok-ը ստեղծված է «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց»-ի օրինակով: Այն հարկավոր է, որպեսզի գործնականում պատասխանի ամեն ինչը և նույնիսկ հուշի, թե ինչ հարցեր տալ:
Grok-ը ստեղծվել է հարցերին սրամիտ պատասխանելու համար և նույնիսկ թեթև «ապստամբ» բնավորություն ունի: Իսկ եթե հումոր չունեք, այս լեզվական մոդելը Ձեզ համար չէ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: