Լուսնի վրա 4G բջջային կապ կգործարկվի

Վերջին լուրերը
Լուսնի վրա 4G բջջային կապ կգործարկվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Nokia ընկերությունը հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ ծրագրում է Լուսնի վրա տեղակայել 4G բջջային ցանց (LTE)։ Այն կօգտագործվի որպես Արտեմիս առաքելության մաս՝ NASA-ի հովանու ներքո։

Nokia-ի գլխավոր ինժեներ Լուիս դե Թեմինյոյի խոսքով, սարքավորումները մոտակա ամիսներին SpaceX հրթիռի միջոցով կուղարկվեն Երկիր արբանյակ: Որպես ենթակառուցվածքների տեղակայման վայր ընտրվել է Լուսնի հարավային բևեռում գտնվող Շեքլթոնի խառնարանը։

- Advertisement -
Լուսնի վրա 4G բջջային կապ կգործարկվի

Նշվում է, որ օգտագործվելու է Nova-C վայրէջքի մոդուլի բազային կայանը, որը մշակվում է Intuitive Machines-ի կողմից: Մոդուլին ուղեկցելու համար նախատեսվում է օգտագործել լուսնագնաց։

Ըստ ֆիննական ընկերության՝ 4G-ն ապագայում Լուսին մեկնող տիեզերագնացներին հնարավորություն կտա շփվել միմյանց և առաքելության կառավարման կենտրոնի հետ, ինչպես նաև հեռակա կարգով կառավարել սարքավորումները, հեռարձակել տեսանյութեր և այլ տվյալներ փոխանցել բջջային կապի միջոցով, որը կլինի ավելի կայուն և հուսալի, քան սովորական ռադիոն:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները