Ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են

Վերջին լուրերը
Ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ են մտել առևտրային ցանցերի և մատակարարների արդար առևտրի ապահովմանը և գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները, տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունից:

Նոր կարգավորումների արդյունքում՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարողը պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարել 30 օրացուցային օրվա ընթացքում:

- Advertisement -
Ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են

Առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարել սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, իսկ ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:

Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է համարվել բանակցային ուժեղ դիրքի չարաշահում, որի համար օրենքով սահմանված է պատասխանատվություն՝ տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև տասը տոկոսի չափով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.arlis.am/documentview.aspx?docid=189457
https://www.arlis.am/documentview.aspx?docid=189452

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները