Krisp-ի աղմուկի հեռացման տեխնոլոգիան հասանելի է Twilio պլատֆորմում

Վերջին լուրերը
Krisp-ի աղմուկի հեռացման տեխնոլոգիան հասանելի է Twilio պլատֆորմում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Krisp-ի աղմուկի հեռացման տեխնոլոգիան այսօրվանից հասանելի է դառնում Twilio պլատֆորմում։ Այսուհետ Twilio-ի հենքի վրա աշխատող ծրագրավորողները կարող են Krisp-ը հասանելի դարձնել իրենց հավելվածների օգտագործողներին, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

«5 տարի առաջ Դավիթ Բաղդասարյանը դուրս եկավ Twilio-ից, և մենք հիմանդրեցինք Krisp ընկերությունը։ 3 տարի առաջ Twilio ընկերությունը ներդրում արեց Krisp-ում՝ դառնալով ընկերության բաժնետեր։ Այսօր Krisp-ի աղմուկի հեռացման տեխնոլոգիան հասանելի դարձավ Twilio պլատֆորմում։

- Advertisement -
Krisp-ի աղմուկի հեռացման տեխնոլոգիան հասանելի է Twilio պլատֆորմում

Այս պատմությունը Սիլիկոնյան հովտի բիզնես մշակույթի հրաշալի օրինակ է։ Հաջողված ընկերության աշխատակիցը ստեղծում է նոր ստարտափ, որի հետ երկարաժամկետ և բեղուն համագործակցություն է ծավալվում»,-նշել է նա։

Twilio ընկերությունը աուդիո և վիդեո կապ տրամադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից է:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները