Krisp-ը առաջադրվել է Webby Awards մրցանակաբաշխությանը՝ երեք անվանակարգում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայկական տեխնոլոգիական ընկերությունը՝ Krisp-ը, միջազգային ուշադրության կենտրոնում։ Ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Krisp-ը 2026 թվականին առաջադրվել է հեղինակավոր Webby Awards մրցանակաբաշխությանը՝ միանգամից երեք անվանակարգում։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում Krisp-ի նորարարական տեխնոլոգիաները ինտեգրվել են գրեթե բոլոր խոշոր արհեստական բանականությամբ աշխատող ձայնային պրոդուկտներում, ինչն ընդգծում է ընկերության դերակատարությունը ոլորտում։

Համահիմնադիրը կոչ է անում մասնակցել առցանց քվեարկությանը և աջակցել հայկական ընկերությանը՝ մրցանակները Հայաստան բերելու համար։ Նա ընդգծել է, որ լայն ներգրավվածությունը կարող է նպաստել Հայաստանի տեխնոլոգիական հեղինակության բարձրացմանը միջազգային հարթակներում։
Krisp-ի օգտին կարող եք քվեարկել հետևյալ անվանակարգերում՝ տեխնիկական ձեռքբերում, Ծրագրավորողների գործիքներ և API-ներ և Արհեստական բանականության ձայնային և խոսակցական ինտերֆեյսի լավագույն կիրառություն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները