Կկայանա վարպետության դաս-քննարկում Web3-ի թեմայով

Վերջին լուրերը
Կկայանա վարպետության դաս-քննարկում Web3-ի թեմայով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ WEB3 Armenia Foundation
Երբ՝ փետրվարի 15, ժամը 17:00
Որտեղ՝ Unicorn Community Café

Միջոցառման մասին.

- Advertisement -
Կկայանա վարպետության դաս-քննարկում Web3-ի թեմայով

Unicorn Community-ում տեղի կունենա վարպետության դաս-քննարկում՝ Web3-ի թեմայով։

Դասընթացի մուտքն ազատ է։ Դասընթացի բանախոսներն են՝

  • Web3 Armenia շահույթ չհետապնդող հիմնադրամի հիմնադիր Արտյոմ Հարությունյանը 
  • Web3 Armenia շահույթ չհետապնդող հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանը 

Վարպետության դաս-քննարկման նպատակն է IT web3 ոլորտը լուսաբանող և ոլորտում գործունեություն ծավալող լրագրողների և PR մասնագետների համար առավել պարզ լեզվով բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում Web3-ը։ 

Ներկայումս մենք ապրում ենք Web2 իրականության մեջ, իսկ Web3-ը ինտերնետի հաջորդ իտերացիան է, որը ապակենտրոնացած համակարգերի միջոցավ հնարավորություն է տալիս կախված չլինելու խոշոր տեխնոլոգիական ընկերություններից, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը, Youtube-ը, Netflix-ը, Amazon-ը և այլ ընկերություններ։ Web3-ի հիմքում բլոկչեյն տեխնոլոգիան է, որի ամենատարածված օգտագործումներից են կրիպտորժույթները, սակայն այս տեխնոլոգիան կիրառվում է բազմաթիվ այլ ոլորտներում, որոնց մասին կպատմեն մեր մասնագետները։ 

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները