Կկայանա InTech Armenia 2024-ը՝ բացահայտելու ՏՏ ոլորտի հիմնական միտումները և Հայաստանում բիզնեսի կարիքները

Վերջին լուրերը
Կկայանա InTech Armenia 2024-ը՝ բացահայտելու ՏՏ ոլորտի հիմնական միտումները և Հայաստանում բիզնեսի կարիքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Noventiq Armenia
Երբ՝ ապրիլի 19
Որտեղ՝ Armenia Marriott Hotel Yerevan

Միջոցառման մասին.

- Advertisement -
Կկայանա InTech Armenia 2024-ը՝ բացահայտելու ՏՏ ոլորտի հիմնական միտումները և Հայաստանում բիզնեսի կարիքները

InTech Armenia-ն ամենամյա տեխնոլոգիական իրադարձություն է ՏՏ շուկայի զարգացմանն ու ՏՏ նախագծերի իրականացմանն առնչվող կարևոր հարցերի քննարկման համար՝ բիզնեսի և ՏՏ մատակարարների  հետ համագործակցությամբ։

Միջոցառումը նպատակ ունի բացահայտելու ՏՏ ոլորտի հիմնական միտումները և Հայաստանում բիզնեսի կարիքները։ Այս տարի միջոցառումը կկայանա «Shaping the Future of Business: Harmonizing AI, Cybersecurity and Digital Advancements» խորագրի ներքո։

Noventiq Armenia-ն հավատարիմ է Հայաստանում ՏՏ ոլորտի և բիզնեսի կարիքների հիմնական միտումները բացահայտելու, ինչպես նաև թվային բիզնեսի վերափոխման ոլորտում նորագույն լուծումների և գործընկերների փորձի ցուցադրմանը: Միջոցառման նպատակն է օգնել տեղական բիզնեսներին որոշել ՏՏ ներդրումների համար լավագույն ոլորտները՝ առաջարկելով տեղեկատվություն ՏՏ ոլորտի վերջին միտումների և առաջադեմ տեխնոլոգիաների մասին:

Միջոցառման ընթացքում բացահայտվելու է արհեստական բանականության (AI) աշխարհը, ուսումնասիրվելու է, թե ինչպես է AI-ն ազդում բիզնեսի վրա: Բացի այդ կքննարկվի AI-ի, կիբերանվտանգության և թվային նվաճումների միջև փոխկապակցվացությունը՝ կարևորելով այս բաղադրիչների փոխհարաբերությունները բիզնեսի հաջողությունն ապահովելու գործում:

Միջոցառումը բաղկացած է լինելու երկու մասից.

  • Առաջին մասը կներկայացնի պանելային քննարկում «Shaping the Future of Business: Harmonizing AI, Cybersecurity and Digital Advancements» թեմայով։
  • Երկրորդ մասը կներառի գլոբալ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների շնորհանդեսները, ովքեր կկիսվեն տեխնոլոգիայի աշխարհի վերջին նորարարություններով և պատկերացումներով:

InTech Armenia 2024-ը ՏՏ աշխարհի վերջին միտումներին ծանոթանալու, ոլորտի առաջատարների հետ փորձի փոխանակման և նոր գաղափարներով ոգեշնչվելու հնարավորություն է։

Լրացուցիչ տեղեկություններ և գրանցման հղումը կգտնեք InTech Armenia-ի պաշտոնական կայքում։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները