Թվային փոխակերպումը բիզնեսում ու հասարակությունում. Կայացավ Doing Digital Forum 2023-ը

Վերջին լուրերը
Թվային փոխակերպումը բիզնեսում ու հասարակությունում. Կայացավ Doing Digital Forum 2023-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Հետևել փոփոխությունների՞ն, թե՞ դառնալ այդ փոփոխությունների ստեղծողն ու կրողը»: Ահա այս տողերով ապրիլի 5-ին մեկնարկեց Doing Digital Forum 2023-ը:

Միջոցառման հիմնադիր կազմակերպիչը Spring PR ընկերությունն է, իսկ համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:

- Advertisement -
Թվային փոխակերպումը բիզնեսում ու հասարակությունում. Կայացավ Doing Digital Forum 2023-ը

Ինչպե՞ս կազդի թվայնացումը հասարակության զարգացման վրա և ինչպե՞ս է պետությունը փորձում կարգավորել թվայնացման գործընթացը: Ինչպե՞ս են բիզնեսները կիրառում նորարարական գործիքներ՝ թվայնացման գործընթացն առանց ցավի իրագործելու համար: Եվ ի վերջո, ո՞րն է թվայնացման ու հասարակությունների զարգացման ապագան:

Այս ամենն ու ավելին քննարկվեցին Doing Digital Forum-ի ընթացքում:

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում իրենց փորձով ու գիտելիքներով կիսվեցին շուրջ 20 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, McKinsey, Visa, Fastex, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, FAST հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։

Իսկ ինչպիսին էր միջոցառումը How2B-ի աչքերով դիտե՛ք ստորև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները