Կառուցողական ֆիդբեքը թիմային աճի շարժիչ ուժն է։ Երբ այն դառնում է մշակույթի մաս, աշխատակիցները ավելի վստահ են, մոտիվացված և ուղղորդված։
How2Scale-ի 3-րդ էպիզոդում քննարկում ենք, թե ինչպես կարելի է ստեղծել արդյունավետ և առողջ աշխատավայր, որտեղ feedback-ը ոչ թե լարվածություն է առաջացնում, այլ զարգացնում է։ Հոլովակում կգտնեք մի քանի կարևոր սկզբունք, որոնք օգնում են վերափոխել թիմային հաղորդակցությունն ու բարձրացնել համագործակցության որակը։
- Feedback և թափանցիկություն
- Leading by Example / Առաջնորդել օրինակով
- Բաց հաղորդակցություններ
- Վերապատրաստում
- Դրական միջավայր
- Հաղթանակ տոնելու միջավայր
- Feedback ուզեք ինքներդ Ձեր մասին
How2Scale-ը How2B-ի և ScaleUp-ի համատեղ նոր նախագիծն է վաճառքի թեմայով, որի յուրաքանչյուր էպիզոդում ScaleUp խորհրդատվական ընկերության հիմնադիր, վաճառքներում և բիզնեսի զարգացման գործում ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձ ունեցող Բյուզանդ Մկրտիչյանը պատմում է վաճառքի թիմերի, մենեջմենթի, գործընթացների, սխալների և ընդհանրապես՝ արդյունավետ վաճառքների մասին։
Կարդացե՛ք նաև.