jobbit. Կգործարկվի աշխատավարձերի հարցման և հստակեցման նորարարական գործիք

Վերջին լուրերը
jobbit. Կգործարկվի աշխատավարձերի հարցման և հստակեցման նորարարական գործիք
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Cascade People and Business
Որտեղ՝ «Երևան իմ սեր» հիմնադրամ
Երբ՝ սեպտեմբերի 7, ժամը 18։30
Միջոցառման մասին՝

Առաջին անգամ հայաստանյան ընկերություններին կներկայացվի և կգործարկվի աշխատավարձների հարցման և հստակեցման համար նախատեսված jobbit նորարարական գործիքը։

Գործիքի ներկայացմանը և գործարկմանը ներկա կգտնվեն գործատուների ներկայացուցիչներ և մարդկային ռեսուրսների կառավարման լիազորված մասնագետներ։

Գործիքը բոլորովին նոր մոտեցում է աշխատավարձների ուսումնասիրության ոլորտում, որի նպատակն է ակնթարթային կերպով գործատուին տրամադրել աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրություն: Աշխատատեղերի կառուցվածքների վերաբերյալ ծրագրային հաշվարկները, գործոնային մոտեցումը և ստացված տվյալների մանրակրկիտ վերլուծությունը կապահովեն արդյունքների բարձր ճշգրտություն։ 

jobbit-ը հնարավորություն կտա ուսումնասիրելու աշխատաշուկան և պատկերացում կազմելու ըստ ոլորտի և հաստիքի նկարագրության (ֆիլտրի և ժամանակահատվածի ընտրությամբ) մասնակցած մրցակից ընկերություններում համապատասխան հաստիքի վարձատրության մակարդակի մասին, ինչխես նաև հնարավոր կլինի կառուցելել արդյունավետ աշխատավարձային սանդղակ և անգամ սահմանելու նոր պաշտոնների համար վարձատրության չափը։ Ձեռք բերելով ակնթարթային հաշվետվությունը` գործատուն կստանա դրա վերաբելյալ թարմացուﬓեր ողջ տարվա ընթացքում:

Ըստ հեղինակների՝ գործիքը գիտահեն է, ակնթարթային, նպատակային, վիզուալացված, ճկուն, պարզ և մատչելի:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները