Կազմակերպիչ՝ Ինքնուս ծրագրավորողների միթափներ
Որտեղ՝ The Factory by BANA
Երբ՝ հոկտեմբերի 1, ժամը 14։00-17։00
Միջոցառման մասին՝
«JavaScript» ինքնուս ծրագրավորողների միթափը մեկ հարթակում կհամախմբի սկսնակ և փորձառու ծրագրավորողներին, ովքեր հնարավորություն կունենան շփվելու նույն հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ և օգնելու միմյանց։
Միջոցառման հիմնական նպատակն ինքնուս ծրագրավորողներին օգնելն է: Միթափի ընթացքում կազմակերպիչները կպատասխանեն ոլորտին վերաբերող հարցերին՝ լինեն դրանք կոնկրետ տեխնիկական հարցեր, թե ընդհանուր հարցեր ՏՏ ոլորտում աշխատանքի մասին, ինչպես նաև կօգնեն խորհուրդներով։
Միթափը կտևի մինչև 3 ժամ: Այդ ընթացքում սովորելու նպատակով մասնակցողներին կառաջարկվի իրենց ընտրած տարբերակով սովորել «JavaScript», իսկ փորձառու ծրագրավորողները հասանելի կլինեն հարցերի և օգնության համար:
Միթափին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթիկը և ստանալ հաստատող հրավեր էլ. հասցեին։ Միջացառմանը մասնակցելու համար պետք է պարտադիր ներկայանալ համակարգչով և ականջակալներով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։