Instagram-ի օգտատերերն ամբողջ աշխարհում արդեն կարող են ներբեռնել Reels կարճ տեսանյութերը՝ հետագայում իրենց սարքերում դիտելու համար, ասել է հարթակի ղեկավար Ադամ Մոսերին։
Նախկինում հնարավոր էր պահպանել և դիտել տեսանյութերը միայն Instagram հավելվածում:
Instagram-ը ներբեռնված Reels տեսանյութերին կավելացնի հաշվի անունով ջրային նշան (Watermark), ինչպես լինում է TikTok-ում տեսանյութեր ներբեռնելիս: Տեսանյութը ներբեռնելու համար պարզապես սեղմել «Կիսվել» կոճակը և ընտրել ներբեռնման տարբերակը: Հաշվի սեփականատերերը նաև հնարավորություն ունեն արգելելու իրենց Reels-ի ներբեռնումը՝ համապատասխան գործառույթն արդեն հայտնվել է կարգավորումներում և անմիջապես կիրառվում է հաշվի բոլոր կարճ տեսանյութերի վրա:
Բացի այդ, երբ օգտատերը ներբեռնում է լիցենզավորված աուդիո օգտագործող տեսանյութ, ներբեռնված տեսանյութը ձայն չի ունենում: Ներբեռնելիս ձայնը կպահպանեն միայն բնօրինակ աուդիո թրեքներով տեսանյութերը: Հունիսին Reels-ը ներբեռնելու հնարավորությունը հասանելի էր դարձել ԱՄՆ օգտատերերի համար, իսկ այժմ այն հասանելի է ամբողջ աշխարհի օգտատերերին:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: