Վերջին ժամանակներում Facebook-ի խափանումները անհանգստությունների առիթ էին դարձել։ Facebook-ը որոշել է օգտատերերին տեղեկացնել խափանումների մասին։
Առաջին փորձարկումները կատարվում են Facebook-ին պատկանող Instagram-ում։ Նոր գործառույթով օգտատերերը տեխնիկական խափանման մասին կիմանան անմիջապես խափանման պահին։

«Մենք փորձարկում ենք նոր գործառույթ, որը Ձեզ ծանուցումներով կտեղեկացնի, երբ անսարքություն կամ տեխնիկական խնդիր ենք ունենում և երբ դրանք շտկվեն», — ասվում է Instagram-ի հայտարարության մեջ:
Նշել են նաև, որ ծանուցումները կուղարկվեն միայն այն դեպքում, երբ իսկապես լուրջ խափանումներ լինեն։
«Մենք ամեն անգամ ձախողման դեպքում ծանուցում չենք ուղարկի, բայց երբ տեսնենք, որ մարդիկ շփոթված են և փնտրում են տեղեկատվություն, մենք կորոշենք, թե արդյոք նման ծանուցումը կարող է օգնել պարզաբանել իրավիճակը»:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։