Վերջապես. Instagram-ը թույլ կտա հրապարակումներ անել համակարգչից

Վերջին լուրերը
Վերջապես. Instagram-ը թույլ կտա հրապարակումներ անել համակարգչից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Instagram-ը խոսել է մի քանի թարմացումների մասին, որոնք աստիճանաբար կներկայացվեն հոկտեմբերին:

Հոկտեմբերի 19-ին սոցիալական ցանցում կհայտնվի Collabs գործառույթը, որը թույլ կտա երկու օգտվողի համատեղ հրապարակում կատարել: Նման գրառումները կունենան ընդհանուր մեկնաբանություններ, դիտումներ և հավանումներ:

- Advertisement -
Վերջապես. Instagram-ը թույլ կտա հրապարակումներ անել համակարգչից

Հոկտեմբերի 20-ին սոցիալական ցանցը գործարկելու է գործառույթ, որը թույլ կտա սկսել միջոցներ հայթայթել ոչ առևտրային կազմակերպությունների համար:

Հոկտեմբերի 21-ին ամբողջ աշխարհի օգտվողները կկարողանան լուսանկարներ և մեկ րոպեից ոչ ավել տեսանյութեր հրապարակել անմիջապես համակարգչից։ Սոցիալական ցանցը փորձարկել է այս հնարավորությունը հունիսին: Մինչ այդ, իր գոյության ամբողջ ընթացքում Instagram-ը թույլ էր տալիս հրապարակումներ կատարել միայն բջջային սարքերից:

Նույն օրը Instagram-ը կավելացնի նաև նոր հնարավորություններ Reels բաժնում, այդ թվում՝ 3D երգի բառեր ավելացնելու հնարավորություն:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները