Ընտրի՛ր ում հետևում ես կամ քո ֆավորիտին․ Instagram-ի նոր թարմացումը

Վերջին լուրերը
Ընտրի՛ր ում հետևում ես կամ քո ֆավորիտին․ Instagram-ի նոր թարմացումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta-ն վերադարձրել է ժամանակագրական լրահոսը Instagram-ին, և ոչ թե մեկ, այլ միանգամից երկու տարբերակով:

Ի լրումն դասական ռեժիմի, հայտնվել է ֆավորիտների հոսք:

Ընտրի՛ր ում հետևում ես կամ քո ֆավորիտին․ Instagram-ի նոր թարմացումը

Մարտի 23-ից ամբողջ աշխարհում Instagram-ի օգտատերերին հասանելի են հիմնական հոսքը դիտելու երկու նոր եղանակ. Meta-ն այս մասին հայտարարել է ընկերության բլոգում։ Այժմ ալգորիթմական հոսքի փոխարեն կարող եք ընտրել «Ընտրյալներ» կամ «Բաժանորդագրություններ» ռեժիմները:

Երկու ռեժիմներն էլ ցույց կտան գրառումները ժամանակագրական հաջորդականությամբ, տարբերությունը միայն գրառումների զտումն է: «Բաժանորդագրություններ»-ը ներառում է միայն այն հաշիվների բովանդակությունը, որոնց բաժանորդագրված է օգտատերը, իսկ «Ընտրյալները» կներառեն նաև հատուկ ցուցակում ավելացված պրոֆիլների գրառումները: Ընդհանուր առմամբ, նման ցուցակում կարելի է ավելացնել մինչև 50 հաշիվ, մինչդեռ սեփականատերերը չեն իմանա, որ իրենց ավելացրել եք ձեր «ֆավորիտների» մեջ։

Ցանկալի ռեժիմը պետք է ընտրվի հավելվածում յուրաքանչյուր մուտքից հետո: Դուք կարող եք փոխել ռեժիմները՝ սեղմելով հիմնական էկրանի վերին ձախ անկյունում գտնվող սոցիալական ցանցի պատկերանշանի վրա:

Instagram-ը հրաժարվել էր ժամանակագրական հոսքից՝ հօգուտ ալգորիթմական հոսքի դեռ 2016 թվականին, որից հետո բախվել էր օգտատերերի կողմից քննադատությունների ալիքին։ 2021 թվականի աշնանը սոցցանցը խոստացավ վերադարձնել դիտման նախկին ռեժիմը՝ դեռահասների վրա Instagram վնասակար ազդեցության վերաբերյալ դատավարության ընթացքում։ «Անվերջ» առաջարկությունների հոսքից հրաժարվելը պետք է մեծացնի բովանդակության սպառման վերահսկողությունը և նվազեցնի «ալգորիթմի մանիպուլյացիայի» մակարդակը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները