Instagram սոցիալական ցանցը գործիքներ է մշակել իր հարթակում NFT-ների ստեղծման, ցուցադրման և վաճառքի համար, հայտնում է TechCrunch-ը: Նոր գործառույթը, որի փորձարկումը արդեն սկսվել է, հիմնված է լինելու Polygon ծառայության վրա, որը աշխատում է Ethereum բլոկչեյնի բազայի վրա:
Հենց հավելվածի մեջ հնարավոր կլինի գնել NFT-ներ, ու սկզբնական հատվածում ընկերությունը միջնորդավճար չի գանձելու: Կոլեկցիոներները կկարողանան նաև Instagram-ում ցուցադրել իրենց հավաքածուները՝ OpenSea հարթակից:
NFT-ների վաճառքի հարթակի ուղղությամբ աշխատանքները Meta-ն սկսել է 2021 թվականից: ԱՄՆ-ում հեղինակների ոչ մեծ խմբում գործառույթը թեստավորելուց հետո այն հասանելի կդառնա նաև մյուս երկրներում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։