Կիբեռհանցագործությունները, համացանցային խարդախությունները օրեցօր շատանում են ու նոր ձևեր ստանում՝ սոցցանցերի էջերը կոտրելուց սկսած մինչև կիբերբուլինգ։ Եվ եթե արդեն խնդրի եք հանդիպել, բայց չգիտեք՝ ինչ անել, CyberHub-ը՝ կիբերժռանվտանգության հետ կապված միջադեպերի աջակցության թիմը, տալիս է հնարավորություն ինքնուրույն վերականգնել ձեր հաշիվները ու կողմնորոշվել թվային միջավայրում անվտանգային այլ խնդիրների ժամանակ։
ԿիբեռՉատ հարթակում կարող եք գտնել լուծումներ հիմնական թվային անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, CyberHub-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է,- «Մենք սա ստեղծել ենք երեխաների համար, բայց մեծահասակները նույնպես կարող են օգտվել»։

Հարթակում կարող եք ընտրել՝ ում անունից եք հարցնում՝ երեխայի, թե ծնողի կամ խնամակալի։ Կան մի քանի տարբերակներ ու իրավիճակներ, որ առանձնացված են հարթակում, օրինակ՝ օգտահաշիվների կոտրում կամ անձնական տվյալներրի տարածում, համապատասխան բաժինն ընտրելով կարող եք գտնել հարցի պատասխանը։ Ընդ որում՝ այն հնարավորություն է տալիս հարցին նայել մի քանի տեսանկյունից՝ ինչպես խնդիրը լուծել տեխնիկապես, իրավաբանորեն, ու թե ինչպես խնդրին հոգեբանորեն։ Եթե կան իրավիճակներ, որոնք հարթակում բացակայում են կամ հավելյալ հարցեր են առաջանում, հնարավորություն կա կապ հաստատել մասնագետների հետ։ Թեպետ հարթակը սկզբնապես նախատեսված է երեխաների ու դեռահասների համար, սակայն կիբերհանցագործությունների զոհ դարձած մեծահասակներն էլ կարող են լուծումներ գտնել։
ԿիբեռՉատը նպատակ ունի օգնել մինչև 18 տարեկան երեխաներին, դեռահասներին, նաև նրանց ծնողներին հասկանալ, թե ինչ վտանգներ կարող են սպասել առցանց միջավայրում և ինչպես պաշտպանվել դրանցից։
Հարթակում, բացի լուծումներից, կարելի է գտնել նաև օգտակար նյութեր՝ ավելի պատրաստված լինելու համար։











