ԱՄՀ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ 2024 թվականին

Վերջին լուրերը
ԱՄՀ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ 2024 թվականին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ 2024-ի կանխատեսումը՝ 5%-ի փոխարեն ակնկալելով 6% ՀՆԱ աճ։

ԱՄՀ կանխատեսմամբ Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով 2024-ին կկազմի շուրջ 10,5 տրիլիոն ՀՀ դրամ՝ 2023-ի 9,5 տրիլիոնի փոխարեն։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ըստ կանխատեսման կկազմի 3 536 411 ՀՀ դրամ՝ 9,3%-ով ավելի շատ քան նախորդ տարում։

- Advertisement -
ԱՄՀ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ 2024 թվականին

Համաձայն ԱՄՀ կանխատեսման կավելանա նաև սպառողական գների ինդեքսը՝ 2%-ի փոխարեն 2024-ին դառնալով 3,1%, իսկ սկսած 2026-ից գնաճը կկայունանա 4% մակարդակում։

Պետական պարտքի մասով կանխատեսվում է, որ նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում կշարունակի ավելանալ՝ 2024-ին կազմելով 53,1%: Ենթադրվում է, որ հարաբերակցությունը կավելանա մինչև 2026 թվական՝ կազմելով 53,8%, որից հետո այն դանդաղ կսկսի նվազել։

Ինչ վերաբերում է նախորդ տարի գրանցված տնտեսական 8,7% աճին, մնացած երկրների համեմատությամբ տնտեսական աճի մակարդակով Հայաստանն աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում։ Հայաստանին նախորդում են Մակաոն՝ 80,5% տնտեսական աճով, Ֆրանսիական Գվիանան՝ 33% աճով և Լիբիան՝ 10,2% աճով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները