HONGQI էլեկտրամոբիլները DigiTec-ում են՝ 10% զեղչով

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

11-ը հոկտեմբերի, 2025թ Երևան Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսում՝ DigiTec-ում, E-auto ընկերությունը ներկայացնում է Չինաստանի ավտոարտադրության նորագույն տեխնոլոգիաները և տրամադրում 10% զեղչ HONGQI էլեկտրամոբիլների համար։

HONGQI մեքենաները, որոնք Չինաստանում ի սկզբանե նախատեսված էին երկրի ղեկավարների և ազգային կարևոր միջոցառումների համար, այսօր դարձել են որակի, շքեղության, տեխնոլոգիաների և ինժեներական կատարելության խորհրդանիշ։

«Ժամանակակից աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները արագ փոխում են կյանքի բոլոր ոլորտները, էլեկտրամոբիլները դառնում են ոչ միայն տրանսպորտային միջոց, այլ նաև տեխնոլոգիական ու էկոլոգիապես մաքուր էկոհամակարգի մի մասը։ Հայաստանում նորարարության ամենամեծ ցուցահանդեսում՝ DigiTec-ում, ներկայացնում ենք, թե ինչպես են HONGQI-ի տեխնոլոգիաները փոխում մեքենա վարելու մշակույթը։ Սա ավելին է քան էլեկտրամոբիլ, սա քայլ է դեպի ապագա, որտեղ միավորվում են հզորությունը, հարմարավետությունը և էկոլոգիան»,-նշում է Հայաստանում HONGQI-ի պաշտոնական ներկայացուցիչ E-auto ընկերության համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

HONGQI էլեկտրամոբիլները DigiTec-ում են՝ 10% զեղչով

DigiTec-ում ստորև ներկայացված HONGQI մոդելները կարելի է ձեռք բերել հատուկ զեղչված արժեքներով՝

          արժեքը՝ 37.900.000, DigiTec-ում՝ 34.110.000

  • EHS7 Pro 4WD, 111 KW

արժեքը՝ 27.200.000, DigiTec-ում՝ 24.500.000

  • EH7 2WD, 111 KW

արժեքը՝ 19.000.000, DigiTec-ում՝ 17.100.000

Մեքենաներում կիրառվող տեխնոլոգիաների ու ինժեներական լուծումների շնորհիվ էլեկտրամոբիլները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական COC (European Certificate of Conformity) պահանջներին։ Մեքենաներն առանձնանում են նաև հզոր մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։

HONGQI էլեկտրամոբիլները DigiTec-ում են՝ 10% զեղչով

HONGQI ֆլագմանային մոդելները կարող են անցնել մինչև 800 կմ մեկ լիցքավորումով, իսկ Apple CarPlay, Android Auto մուլտիմեդիան և թվային այլ հավելվածները վարորդներին հասանելի են դարձնում համաշխարհային տեխնոլոգիական հսկաների նորարար լուծումները՝ ձայնային կառավարում, ինտելեկտուալ նավիգացիա, մուլտիմեդիա և բազմաթիվ այլ հնարավորություններ։

Էլեկտրամոբիլների համար տրամադրվում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։

Հավելենք, որ E-auto-ն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ է մատուցում ոչ միայն իր հաճախորդներին, այլև HONGQI-ի բոլոր վարորդներին՝ նրանց տրամադրելով իրականացված աշխատանքների երաշխիք:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները