Հնդկաստանում գործարկվել է աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ է տալիս ոսկի գնել

Վերջին լուրերը
Հնդկաստանում գործարկվել է աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ է տալիս ոսկի գնել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում գործարկվել է աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ Է տալիս ոսկեդրամներ գնել վարկային կամ դեբետային պլաստիկ քարտերի միջոցներով, գրում է The Economic Times-ը։

Goldsikka ընկերության թողարկած բանկոմատը կարող է տեղավորել 5 կգ ոսկի և դրանից կարելի Է ստանալ 0,5 գրամից մինչև 100 գրամ քաշով մետաղադրամներ:

Հնդկաստանում գործարկվել է աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ է տալիս ոսկի գնել
- Advertisement -
Հնդկաստանում գործարկվել է աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ է տալիս ոսկի գնել

Բանկոմատի կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրա էկրանին ոսկու գինը թարմացվում է իրական ժամանակում՝ Լոնդոնի բորսայում այս թանկարժեք մետաղի գնանշումների փոփոխություններին համապատասխան:   

Ոսկու բանկոմատներն ունեն սարքավորված տեսախցիկ և ազդանշանային համակարգ: Առաջիկա 2 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է 3000 նման բանկոմատ տեղադրել ամբողջ Հնդկաստանում և իր արտադրանքով դուրս գալ համաշխարհային շուկա:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները