ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը

Վերջին լուրերը
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը՝ «Armenia, The Hidden Track» («Հայաստան. թաքնված ուղի») կարգախոսով։ Բրենդի հռչակագիրը մարմնավորում է բրենդի պատմությունն ու տեսողական ինքնությունը, որը հրավեր-նամակ է Հայաստանից՝ ուղղված աշխարհին։

«Բարև՛,

Երազո՞ւմ ես թաքնված գոհարներով լի գրավիչ մի վայրում լինել։ Ճի՛շտ ուղու վրա ես։ Ե՛կ ու տես։ Բնապատկերների լեռնաշխարհը: Քո՛ ձեռքի տակ։ Ձայնապատկերները։ Որքան բարձր, նույնքան էլ խորը։ Հինավուրց, բայց թարմ։ Զննի՛ր և ցնցվիր։ Ոգեշնչվի՛ր։ Ե՛կ ու զգա։ Հույզերի ժայթքումը։ Մեծահոգության ոգին։ Փարվի՛ր արևի շողերին։ Բարձրացրու՛ բաժակդ։ Այստեղ օտարներ չկա՛ն։ Կա ընտանիք, որին դեռ չես հանդիպել։ Ե՛կ ու միացիր։ Եթե պատմությամբ ու մշակույթով տարված ես։ Եթե նրբաքիմք գիտակ ես։ Եթե արկածասեր ես։ Եթե հեռավար աշխատող ես։ Պարզապես ե՛կ ու բացահայտիր մեր թաքնված ուղին։ Այսուհետ՝ քո՛ թաքնված ուղին։ Հարազատաբար քո,Հայաստան»։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները