2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը և կազմել 701,451 մարդ։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 47,551֊ով, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Աշխատողների միջին աշխատավարձը նոյեմբերին կազմել է 265 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցած 220 հազարի համեմատ աճելով ավելի քան 20%-ով։
Գրանցված աշխատատեղերի նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022թ. սեպտեմբերին՝ կազմելով 691 087 աշխատատեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։