2023-ին Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատողների թիվը կազմել է 32021՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3.4%-ով։ 2022-ի դեկտեմբերի տվյալներով ՏՏ ոլորտի աշխատողների թիվը կազմել էր 33140։
ՀՀ-ում 2023թ. նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866, ինչը նշանակում է, որ ՏՏ ոլորտի աշխատողները կազմում են մեր երկրի ակտիվ աշխատուժի մոտավորապես 4,3%-ը:
Նշենք, որ ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է: Այն հուլիսին կազմել է 1,011,270 դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 7%-ով:
Կարդացե՛ք նաև.
Ո՞ր ոլորտներում է ավելի բարձր աշխատավարձը Հայաստանի տնտեսությունում
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: