Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական զեկույցը

Վերջին լուրերը
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական զեկույցը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական զեկույցը, ըստ որի՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը սեպտեմբերին դանդաղել է՝ հասնելով 5.3%-ի (օգոստոսին ցուցանիշը կազմել է 10.9%):

Տնտեսական աճի տեմպի դանդաղումը, ըստ զեկույցի, հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտի կտրուկ անկմամբ (չհաշված առևտուրը)։

- Advertisement -
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական զեկույցը

Ֆիզիկական անձանց զուտ դրամական հոսքերը սեպտեմբերին նվազել են 69 տոկոսով։ Այդ թվում՝ դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 19 տոկոսով, իսկ արտահոսքերն ավելացել են 43 տոկոսով։

Գնաճը հոկտեմբերին կայունացել է՝ կազմելով 0.1%, որի պատճառով միջին գնաճը նվազել է՝ հասնելով 2.5%-ի, ինչը բավական ցածր է 4% թիրախից:

Արտահանման աճի տեմպը սեպտեմբերին գերազանցել է ներմուծման աճի տեմպը: Արտահանման աճը սեպտեմբերին կազմել է 9.6%, օգոստոսի 7%-ի համեմատ։

Լեռնային Ղարաբաղի տեղահանվածների հոսքին հաջորդած ժամանակավոր արժեզրկումից հետո ՀՀ դրամը կայունացել է:

Սեպտեմբերին գրանցվել է բյուջեի 3 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ: Ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհները սեպտեմբերին ավելացել են 9.3%-ով:

2023 թ. առաջին ինն ամիսներին եկամուտներն ու ծախսերն ավելացել են համապատասխանաբար՝ 13.8 և 12.7 տոկոսով:

Ֆինանսական համակարգը պահպանել է կայունություն՝ վարկերն ու ավանդներն ավելացել են, համապատասխանաբար՝ 2 և 0.6 տոկոսով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները