Հայկական Hexact ընկերության Hexomatic հավելվածը Software Advice-ի կողմից ճանաչվել է առաջատար տվյալների արտահանմամբ զբաղվող ծրագրային լուծումների շարքում, հաղորդում է ընկերության կայքը։
Software Advice-ը գնահատել է մի քանի չափանիշներով, մասնավորապես՝ սպառողների բավարարվածությունը, պրոդուկտի օգտագործելիությունը և այլն։
Software Advice-ը մասնագիտացած է ծրագրային ապահովումների ուսումնասիրությամբ, օգտագործողների կարծիքների հավաքագրմամբ և վերլուծությամբ՝ օգնելու բիզնեսներին ընտրելու ճիշտ ծրագրային լուծումներ։
Hexomatic-ն ավտոմատացման հարթակ է, որը թույլ է տալիս համատեղել համացանցից տվյալներ արտահանելը (web scraping), պատրաստի ավտոմատացումները, արհեստական բանականության ծառայությունները և բազմամարդ (crowdsource) աշխատուժը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։