Hexact-ը Product Hunt-ում ներկայացրել է իր նոր գործիքը

Վերջին լուրերը
Hexact-ը Product Hunt-ում ներկայացրել է իր նոր գործիքը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Hexact ստարտափը, որն արդեն 4 տարբեր պրոդուկտներ է գործարկել, Product Hunt հարթակում ներկայացրել է իր նոր գործիքը՝ Hexofy-ը:

Բետա-փորձարկման փուլում գտնվող Hexify-ը Chrome-ի հավելված է, որը նախատեսված է տարբեր կայքերից՝ Linkedin-ից, Crunchbase-ից, Reddit-ից և այլ ռեսուրսներից տեղեկատվությունն արագ պահպանելու համար: Եթե նախկինում այս աշխատանքը կատարվում է տեղեկատվությունը copy-paste անելու եղանակով, ապա հիմա այս խելացի գործիքը ավելի հարմարավետ ու արագ է դարձնում տեղեկատվության հետ աշխատանքը՝ թույլ տալով այն պահպանել նաև Google Sheets-ում, կամ CSV ու այլ ձևաչափերով ընդամենը մեկ քլիքով:

- Advertisement -
Hexact-ը Product Hunt-ում ներկայացրել է իր նոր գործիքը

Առաջիկայում Hexofy-ն ընդլայնելու է կայքերի ցանկը, որոնցում հնարավոր է կիրառել գործիքը, ինչպես նաև թույլ է տալու կայքերի մեջ ընտրել առանձին հատվածներ, որտեղից անհրաժեշտ է տեղեկատվություն վերցնել:

Hexify-ին աջակցելու և այն օրվա պրոդուկտ դարձնելու համար կարող եք քվեարկել այստեղ:

Կարդացե՛ք նաև՝

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները