Հայ հիմնադիրներ ունեցող Hexact-ը ներկայացվել է StartEngine-ում

Վերջին լուրերը

Hexact-ը վերջերս StartEngine-ում գործարկել է հանրային արշավ և դարձել հայ հիմնադիրներ ունեցող առաջին ընկերությունը, որը ներկայացվել է StartEngine հարթակում։

Հանրային առաջարկի արշավի գործարկմամբ ներդրողները կարող են ձեռք բերել ընկերության բաժնետոմսերն առցանց և դառնալ ընկերության աճի մասնակից:2022թ. տվյալներով՝ ընկերությունն ունի տարեկան 1 միլիոն դոլար եկամուտ և ավելի քան 100 հազար օգտատերեր 167 երկրներում։

- Advertisement -
Հայ հիմնադիրներ ունեցող Hexact-ը ներկայացվել է StartEngine-ում

Միայն 2022-ին Hexact-ը մշակել է 59 նոր գործառույթ և 135 թարմացում իր՝ AI-ի վրա հիմնված հարթակների համար՝ օգնելով օգտատերերին խնայել 1 միլիոն աշխատանքային ժամ։

StartEngine ֆինանսավորման հարթակի միջոցով ներդրողները կարող են ներդրումներ կատարել սկսած ընդամենը $250-ից:

«Hexact-ը նպատակ ունի փոխել խաղի կանոնները՝ Point and Click հասարակ ինտերֆեյսի միջոցով ավտոմատացումն ու տվյալների ստեղծումը դարձնելով հասանելի բոլոր չափերի ձեռնարկությունների համար։ Startegine-ում մեր արշավը նպատակ ունի հնարավորություն տալու ցանկացած մեկին փոխել խաղի կանները AI և առանց կոդերի ավտոմատացման աշխարհում։ Մենք հավատում ենք, որ ձեր ներդրմամբ մենք կարող ենք իրականություն դարձնել այս առաքելությունը»,- նշել է ընկերության հիմնադիր Ստեփան Ասլանյանը։

Ներդրող դառնալու և այլ մանրամասների համար անցեք այս հումով։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները