Գործնական տարին՝ կրկնապատկված եկամուտներով. Hexact-ը ամփոփել է տարին

Վերջին լուրերը
Գործնական տարին՝ կրկնապատկված եկամուտներով. Hexact-ը ամփոփել է տարին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Hexact-ն ամփոփել է 2022-գործնական տարին. չնայած տեխնոլոգիական ոլորտի դժվարություններին՝ Hexact-ն ամփոփել է 2022-գործնական տարին՝ կրկնապատկելով եկամուտները:

Անցած տարի Hexact-ը գործարկել է իր չորրորդ պրոդուկտը՝ Hexospark-ը: Այն էլեկտրոնային փոստի ավտոմատացման և հաճախորդների կառավարման համակարգի (CRM) հարթակ է:

- Advertisement -
Գործնական տարին՝ կրկնապատկված եկամուտներով. Hexact-ը ամփոփել է տարին

Իր 4 պրոդուկտների՝ Hexomatic-ի, Hexowatch-ի, Hexospark-ի և Hexometer-ի կատարելագործման համար մշակվել է 59 նոր գործառույթ (feature) և 135 բարելավում (update): Hexact-ի պրոդուկտները կրկնվող ու աշխատատար պրոցեսների ավտոմատացման շնորհիվ օգնել են իրենց ավելի քան 100,000 օգտատերերին՝ խնայելու 1,067,559 աշխատանքային ժամ: Միաժամանակ նոր ռեկորդ է գրանցվել. օգտատերերը դիտարկել-«քերել» (scrape) են 4,4 միլիոն վեբ-էջ, իսկ Hexowatch-ի միջոցով բացահայտել մոտ 4,3 միլիոնփոփոխություն տարբեր վեբ-էջերում:

Գործնական տարին՝ կրկնապատկված եկամուտներով. Hexact-ը ամփոփել է տարին

«Մենք փորձում ենք փոխել խաղի կանոնները՝ ցանկացած չափի բիզնեսի համարավտոմատացումն ու տվյալներն իրոք հասանելի դարձնելով մեկ «քլիքով»: Եվ ես շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին, թիմին ու ներդրողներին՝մեր ավտոմատացման շարժմանը միանալու համար»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Hexact-ի պրոդուկտները 2022 թվականին 16 տարբեր մրցանակներ են շահել Capterra-ից, GetApp-ից,  G2-ից և Software Advice-ից:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները