Հայկական ստարտափները մասնակցում են Փարիզում ընթացող VivaTech-2022 միջազգային ցուցահանդեսին

Վերջին լուրերը
Հայկական ստարտափները մասնակցում են Փարիզում ընթացող VivaTech-2022 միջազգային ցուցահանդեսին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փարիզում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսը, որտեղ հայկական պատվիրակության կազմում են ոլորտային 9 ստարտափ և ցուցահանդեսին մասնակցում են «ARMENIA» միասնական տաղավարի ներքո:

Հայկական պատվիրակությանն աջակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Մեծ ներուժ ունեցող ևս 8 հայկական ստարտափ միջոցառմանը մասնակցում են որպես այցելու՝ հնարավորություն ունենալով գրավել շահագրգիռ ընկերությունների և ներդրողների ուշադրությունը, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների հետ։ 

- Advertisement -
Հայկական ստարտափները մասնակցում են Փարիզում ընթացող VivaTech-2022 միջազգային ցուցահանդեսին

Միջոցառումը կազմակերպված է հիբրիդային տարբերակով:  
«VivaTech-2022»-ի թվային հարթակը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանը, ուղիղ կապի (live) ռեժիմով հասանելի է այստեղ:

Ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչները աշխարհի տարբեր անկյուններից, ունենալով հաշիվ VivaTech-ի թվային հարթակում, կարող են ծանոթանալ հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին, նախաձեռնություններին, նորարարություններին, ինչպես նաև՝ միջոցառման մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին: Վերջիններս, հնարավոր փոխշահավետ համագործակցության նպատակով, կարող են կապ հաստատել մեր ստարտափների հետ, հարցեր ուղղել, հանդիպումներ նշանակել:

Հայկական ստարտափները մասնակցում են Փարիզում ընթացող VivaTech-2022 միջազգային ցուցահանդեսին

Նշենք, որ «VivaTech»-ը հիմնադրվել է  2016 թվականին Publicis Groupe և Groupe Les Echos ընկերությունների կողմից։ Այն խոշորագույն միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է, որն ամբողջ աշխարհից մեկ տեղում է համախմբում  ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պաշտոնական պատվիրակություններին: 

Ցուցահանդեսային առաջին երկու օրերը նախատեսված են ստարտափների, ներդրողների, ղեկավարների, ուսանողների և գիտնականների համար։ Երրորդ օրը այն բաց կլինի լայն հանրության առջև։

«VivaTech-2022»-ը կշարունակվի մինչ հունիսի 18-ը, իսկ թվային հարթակը կգործի նաև ցուցահանդեսից հետո՝ մինչ 2022թ. տարեվերջ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները