Հայկական Softr-ի mobile տարբերակը Product Hunt հարթակում է

Վերջին լուրերը
Հայկական Softr-ի mobile տարբերակը Product Hunt հարթակում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Առանց ծրագրավորման գիտելիքների վեբ-կայքեր պատրաստող հայկական Softr ստարտափը գործարկել է mobile տարբերակ, որը Product Hunt հարթակում է։

Այժմ հնարավոր է Softr-ով ստեղծած վեբ հավելվածները մեկ կոճակի սեղմումով վերածել լիարժեք գործառնություններով բջջային հավելվածի, որն անմիջապես հասանելի կլինի iOS և Android սարքերում՝ առանց լրացուցիչ ջանքերի։

- Advertisement -
Հայկական Softr-ի mobile տարբերակը Product Hunt հարթակում է

Softr Mobile-ի օգտին քվեարկել կարող եք այստեղ։

Softr-ը հարթակ է, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակում և առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու ստեղծել լիարժեք կայքեր և վեբ հավելվածներ՝ որպես տվյալների բազա օգտագործելով Airtable պլատֆորմը:

Հիշեցնենք, որ տարվա սկզբին Softr-ը նվաճել էր Golden Kitty Awards 2021 մրցանակաբաշխության գլխավոր՝ «Տարվա լավագույն արտադրանք» մրցանակը։

ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները