Հայկական NFT-ն ճանաչվել է The Art OSCARS-ի հաղթող

Վերջին լուրերը
Հայկական NFT-ն ճանաչվել է The Art OSCARS-ի հաղթող
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մասնագիտությամբ մարքեթոլոգ Էմմա Պոգիկյանը Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում անցկացվող մրցույթի ժամանակ, մարտի 27-ին, տոնեց իր հաղթանակը՝ հայկական մոտիվներով ստեղծված NFT-ն դարձնելով հայտնի ամբողջ աշխարհում, այս մասին հայտնում է madeinarmenia-ն:

Էմման միշտ զբաղվել է դիզայնով ու մտածել իր NFT-ն ստեղծելու մասին, սակայն դա զուտ ցանկություն էր, որը շուտով, chiko.roko նախագծի շրջանակներում դարձավ իրականություն:

- Advertisement -
Հայկական NFT-ն ճանաչվել է The Art OSCARS-ի հաղթող

Նախագիծը ստեղծվել էր Expo 2020 Dubai-ին ներկայացնելու նպատակով՝ Смеша́рики մուլտֆիլմի ստեղծողների կողմից, որին մասնակցում էին աշխարհի գրեթե բոլոր երկրները:

Մրցույթին մասնակցելու միակ մոտիվացիան եղել է խոսուն NFT ստեղծելը։ Մրցույթին շատ տաղանդավոր հայեր էին մասնակցում, ամենահնարավոր գեղեցիկ դիզայններով։ Գլխավոր նպատակը եղել է հայկական մշակույթի վիճելի դետալների ամրապնդումը ու Արցախը՝ Հայաստանի մասնիկ ներկայացնելը: Մինչև NFT-ն վերջնական տեսքի բերելը, շատ տարբերակներ է մտածել՝ ներառել Արարատը, Ղազանչեցոցը և մի շարք այլ կարևոր դետալներ, սակայն նախագծի ղեկավարին գրավել են մեր զարդագրերը:

Դիզայնի հաստատումից հետո՝ Dubai Expo-ում Հայաստանի օրվա նախօրեին, NFT-ի հրապարակումից մի քանի ժամ առաջ, Էմման տեղեկանում է, որ Դեդո Բաբոն հեռացվել է դիզայնից, քանի որ միջազգային հարթակները ցանկանում էին զերծ մնալ քաղաքական ցանկացած նուրբ թեմաներից, սակայն երկար ու դժվար բանակցություններից հետո նախագծի ղեկավարը համաձայնել է պահպանել այն:

Մրցույթին ներկայացվել է մոտ 300 աշխատանք, Էմմայի աշխատանքը հայտնվել է լավագույն 20-ի մեջ: 2 օր տևած քվեարկությունից հետո, Էմման, մարտի 27-ի առավոտյան տեղեկացվել է նախագծի ղեկավարների կողմից այն մասին, որ իր աշխատանքը հաղթել է:

Կարճ ժամանակում, մեծ պատմություն կերտեց NFT-ն՝ ևս մեկ անգամ ողջ աշխարհին պատմելով հայ մշակույթի ու հայի մասին:

NFT-ն հապավում է՝ non-fungible token, որը թարգմանաբար նշանակում է ոչ փոխարկելի միավոր, այսինքն՝ եզակի և այլ բանով անփոխարինելի։

Ոչ փոխարկելի թոքենը թվային օբյեկտի կրիպտոգրաֆիկ հավաստագիրն է, որը հնարավոր է փոխանցել (գնել, վաճառել, վերավաճառել և այլն)։

NFT-ների շուրջ ոգևորությունը, բնակաբար, կապված է նոր տեխնոլոգիաների միջոցով թվային արվեստ վաճառելու հետ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները