Քըրք Բորնը, ով AI, ML և Data Science ոլորտներում առաջատար գիտնական է և տարբեր աղբյուրների վարկանիշներով ամենաազդեցիկներից մեկն է աշխարում, այժմ որպես խորհրդատու միացել է հայկական COSMO ստարտափին, հաղորդում է pan.am-ը։
Նա գրառում է արել իր LinkedIn-յան իր էջում, նշելով, որ իր համար իսկապես պատիվ է լինել այդ անհավանական նախագծի խորհրդատուն:
COSMO-ն 2-7 տարեկան երեխաների համար նախատեսված խաղային հարթակ է, որն արհեստական բանականության կիրառմամբ բացահայտում և զարգացնում է յուրաքանչյուր երեխայի տաղանդը՝ մշակելով անհատական խաղային ուսուցողական ծրագիր նրանց համար:
Հավելվածը հասանելի կլինի 2023թ. սկզբին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։