Հայաստանը լավագույն ստարտափ էկոհամակարգն ունի տարածաշրջանում՝ ըստ StartupBlink-ի

Վերջին լուրերը
Հայաստանը լավագույն ստարտափ էկոհամակարգն ունի տարածաշրջանում՝ ըստ StartupBlink-ի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը 57-րդ տեղն է զբաղեցրել ստարտափ էկոհամակարգերի վարկանիշում, որը հրապարակել է իսրայելական StartupBlink կազմակերպությունը:

Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր ցուցանիշը 3 հորիզոնականով: Ըստ զեկույցի հեղինակների՝ երկրում տեխնոլոգիական ոլորտը ծաղկում է ապրում՝ շնորհիվ նոր ներդրումների ներգրավման, ինչը հիմք է ապագա աճի համար:

Հայաստանը Կովկասի տարածաշրջանում լավագույն ստարտափ էկոհամակարգն ունի՝ գրանցելով կրկնակի ավել վարկանիշային միավոր, քան Վրաստանը, որը զեկույցի 71-րդ տեղում է: Ադրբեջանն էլ 81-րդն է զեկույցում:

Բացի այդ, զեկույցում ներկայացված քաղաքներից Կովկասի տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքն էլ Երևանն է, որը 221-րդ տեղում է:

Հայաստանի ստարտափ էկոհամակարգը դեռ ձևավորման վաղ փուլերում է, բայց այստեղ հստակ նկատվում է մեծ ներուժ:

«Հայկական ստարտափներն ի սկզբանե կենտրոնացած են համաշխարհային շուկայի վրա՝ պայմանավորված երկրի շուկայի փոքր չափերով. Հայաստանի բնակչությունը կազմում է ընդամենը 3 միլիոն մարդ, բայց առաջարկում է զգալի քանակությամբ տեխնոլոգիական ոլորտի տաղանդներ»,- ասվում է զեկույցում։

Հայաստանը լավագույն ստարտափ էկոհամակարգն ունի տարածաշրջանում՝ ըստ StartupBlink-ի

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները