Հայաստանում կստեղծվի Փոքր և միջին բիզնեսի զարգացման բանկ

Վերջին լուրերը
Հայաստանում կստեղծվի Փոքր և միջին բիզնեսի զարգացման բանկ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Buy Armenian հարթակի 2-րդ ֆորումում հայտարարել է, որ Հայաստանում կստեղծվի Փոքր և միջին բիզնեսի զարգացման բանկ։

Ըստ նախարարի՝ ՓՄՁ զարգացման բանկի ստեղծումը կօգնի բիզնեսին սկզբնական փուլում՝ ամենախոցելի շրջանում, որից հետո ավելի հեշտ կլինի զարգանալ։ Մասնավորապես՝ զարգացման բանկում լավ գաղափար ունեցող փոքր բիզնեսը կանցնի վերապատրաստման փուլ՝ մենթորների, քոուչների ներգրավմամբ, որից հետո կկազմվի բիզնես պլան, որը կուղարկվի բանկերին՝ մասնակի ֆինանսավորման, մնացած միջոցները կտրամադրի ՓՄՁ զարգացման բանկը: Նախարարը հույս է հայտնել, որ կառավարությունն առաջիկայում կընդունի այս նախագիծը։

- Advertisement -
Հայաստանում կստեղծվի Փոքր և միջին բիզնեսի զարգացման բանկ

Նախարարի խոսքով՝ Եվրոպայում 40 փոքր ձեռնարկություններից աճում է մեկը, իսկ Հայաստանում 500 միկրոձեռնարկություններից աճում է 1 ձեռնարկություն։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ՓՄՁ-ների տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է մոտ 27%: Գործակալությունը նախատեսում է առաջիկա 5 տարիների ընթացքում այդ ցուցանիշը հասցնել 50%-ի։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները