Youtube-ը հայտարարել է, որ այս գարնանը Հայաստանում կգործարկվի YouTube Partner Program-ը (YPP), ինչի շնորհիվ տեղական կոնտենտ արտադրողները վերջապես կկարողանան դրամայնացնել իրենց բովանդակությունը։
YPP-ի գործարկումը նշանակում է նաև, որ այսուհետ Հայաստանում YouTube դիտելիս կցուցադրվեն գովազդներ, որոնցից ստացված եկամուտը կբաժանվի հարթակի և ստեղծագործողների միջև։
YouTube-ը նշում է, որ միայն վերջին չորս տարիներին ստեղծագործողներին, արտիստներին և մեդիա ընկերություններին վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար:
YouTube Partner Program-ի մեկնարկով Հայաստանը միանում է համաշխարհային ստեղծագործական տնտեսությանը՝ նոր հնարավորություններ բացելով թվային ձեռներեցության, տաղանդների զարգացման և հայկական բովանդակության միջազգային տարածման համար։












