Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 9.2%-ով: Տնտեսական աճի տեմպերն ապահովվել են հիմնական ոլորտների հաշվին. շինարարության ծավալն աճել է 20.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) արձանագրել է 10.6% աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 4.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 5.6%-ով, առևտրի շրջանառությունը՝ 3.0%-ով:

Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը 2025 թվականի արդյունքներով կազմել է 303 140 դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 5.6%-ով, ընդ որում միայն դեկտեմբեր ամսին այն հասել է 376 743 դրամի: Գնային փոփոխությունների մասով սպառողական գների ինդեքսը տարվա կտրվածքով կազմել է 103.3%: Արտաքին առևտրաշրջանառության ծավալները կազմել են 21 430.3 մլն դոլար, որտեղ արտահանումը կազմել է 8 395.4 մլն դոլար:

Ժողովրդագրական իրավիճակի մասով 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 097.0 հազար մարդ՝ նախորդ տարվա 3 076.2 հազարի համեմատ: Տարվա ընթացքում ծնվել է 32 042 երեխա, իսկ բնական հավելաճը կազմել է 6 478 մարդ: Զբոսաշրջության ոլորտում նկատվել է աշխուժացում. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակը հասել է 2 263 642-ի, ինչը 2.5%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները