Հարկային փոփոխություններ, որ կանդրադառնան ձեր բիզնեսի վրա 2023-ին

Վերջին լուրերը
Հարկային փոփոխություններ, որ կանդրադառնան ձեր բիզնեսի վրա 2023-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տարին փոխվում է, հարկերը՝ ևս: ՀՀ Հարկային օրենսագրքում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ, որոնք կարող են ազդել Ձեր բիզնեսի վրա և որոնց կարող եք ծանոթանալ ստորև:

  • 2023 թվականի հունվարի 1-ից շահութահարկով նվազեցվող ծախս չեն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում`անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող ծախսերը: Եթե ավելի կարճ՝ շահութահարկ վճարողների համար միկրոձեռնարկատիության կողմից դուրս գրված հաշիվը ծախս չէ:
  • 2023 թվականի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել վարձակալական վճարի, տոկոսի և/կամ ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և/կամ ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
  • 2023թ․-ի հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունների և ԱՁ-ների աշխատողների մասով եկամտային հարկը հաշվարկվելու է ընդհանուր կարգով՝ 20% (նախկին 5000 դրամի փոխարեն): Ինչպես նաև ֆիզ․ անձանց վճարված այլ եկամուտների մասով հանդիսանալու է հարկային գործակալ։

Առավել մանրամասն այս օրենքի փոփոխություններին ծանոթացե՛ք հղումով:

- Advertisement -
Հարկային փոփոխություններ, որ կանդրադառնան ձեր բիզնեսի վրա 2023-ին
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները