Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հնարավորություններն ընդլայնվում են

Վերջին լուրերը
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հնարավորություններն ընդլայնվում են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները ընդլայնվում են, մասնավորապես՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է։

Եթե օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանում ներկայացուցչություն են բացում, ապա այդ կազմակերպությունների օտարերկրացի աշխատակիցները Հայաստանում ունեն աշխատանքի թույլտվություն: Բայց, եթե օտարերկրյա կազմակերպությունները մասնաճյուղ են բացում, նշանակում է, որ աշխատակիցները չունեն աշխատանքի թույլտվություն:

Ըստ նախագծի հեղինակի՝ դա խտրական նորմ էր՝ մանավանդ այն պայմաններում, երբ այսօր օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Հայաստան՝ աշխատելու:

Օրենքի ընդունմամբ հնարավորություն կտրվի օտարերկրյա քաղաքացիներին աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:

Այժմ Հայաստանում աշխատելու համար արտասահմանյան ընկերություններն այլևս կարիք չեն ունենա բացելու իրենց ներկայացուցչությունը, բավական կլինի ունենալ մասնաճյուղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները