Grand Theft Auto (GTA) VI-ի թրեյլերը, որը ժամանակից շուտ էր թողարկվել Rockstar Games-ի կողմից արտահոսքի պատճառով, դարձել է YouTube-ում երբևէ ամենաշատ դիտված թրեյլերը, ինչպես նաև սահմանել է դեբյուտային ոչ երաժշտական տեսահոլովակի դիտումների ռեկորդ:
90 վայրկյան տևողությամբ թրեյլերը, որը նաև Գինեսի ռեկորդ է սահմանել որպես YouTube-ում 24 ժամվա ընթացքում ամենաշատ դիտված տեսախաղերի թրեյլեր, հինգշաբթի օրվա դրությամբ ավելի քան 123 մլն դիտում է ունեցել և անցած երկուշաբթի հրապարակվելուց հետո շարունակում է մնալ YouTube-ի թիվ 1 թրենդային տեսանյութը:
Թրեյլերի հավաքած դիտումները անակնկալ չեն՝ հաշվի առնելով անցյալ շաբաթ X-ում (նախկինում՝ Twitter) տեղադրված թրեյլերի անոնսային գրառումը, որը հավաքեց 2 մլն հավանում և ավելի քան 150 մլն դիտում:
190 մլն. սա խաղի 10 տարվա կյանքի ընթացքում վաճառված «Grand Theft Auto V» միավորների թիվն է՝ դարձնելով այն բոլոր ժամանակների ամենավաճառվող տեսախաղը՝ Tetris-ից (թիվ 1) և Minecraft-ից (թիվ 2) հետո:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: