Մեկնարկում է Growth Formula powered by AI ծրագիրը։ Այն մեկուկես ամիս տևողությամբ ինտենսիվ անվճար ծրագիր է՝ նախատեսված ինչպես փորձ ունեցող մասնագետների, այնպես էլ համալսարանների շրջանավարտների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մարքեթինգային և AI հմտությունները իրական բիզնես միջավայրում։ Նախագիծն իրականացնում է TCF-ը։
Ծրագրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները չեն սովորելու տեսական նյութեր կամ սիմուլյացիաներ։ Նրանք աշխատելու են իրական բիզնես նախագծերի վրա։ Ամբողջ ծրագրի ընթացքում նրանք կստանան մենթորինգ TCF-ի փորձառու թիմից և կծանոթանան գործնական մեթոդների ու մոտեցումների հետ։
Մասնակիցները կսովորեն ժամանակակից մարքեթինգային գործիքներ և արհեստական բանականության տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են իրական բիզնեսում։ Ծրագրի AI բաղադրիչը կանցկացնի reArmenia ակադեմիան, որը կուսուցանի արհեստական բանականության գործնական կիրառումը մարքեթինգային ռազմավարություններում։
«Ծրագրի ավարտին լավագույն մասնակիցները կստանան աշխատանքի առաջարկ։ Սա միայն պարզապես դասընթաց չէ, այլ իրական աշխատանք գտնելու հնարավորություն։ Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր ունեն սովորելու ցանկություն և պատրաստակամություն աճելու ու զարգանալու։ Այն լուծում է մի քանի կարևոր խնդիր։ Առաջինը փորձի պակասն է․ մենք տալիս ենք հնարավորություն աշխատել իրական նախագծերի վրա։ Երկրորդը՝ ակադեմիական կրթության և շուկայի կարիքների միջև եղած տարբերությունն է․ համալսարանները սովորեցնում են տեսություն, բայց բիզնեսը կարիք ունի գործնական հմտությունների։ Երրորդը՝ թանկ ուսուցումներն են, որոնք չեն երաշխավորում աշխատանք»,-նշում են ծրագրի նախաձեռնողները։
Դիմումների ընդունումը կավարտվի նոյեմբերի 19-ին։ Դիմել կարելի է այս հղումով։












