Որտե՞ղ ես աշխատելու՝ Team2B-ում
Որտե՞ղ է Team2B-ն՝ Գարեգին Նժդեհի 17-ում
Աշխատանքի տեսա՞կը՝ Լրիվ դրույք
Մինչև ե՞րբ կարող ես դիմել՝ հունիսի 15, 2022
Աշխատանքի նկարագրություն
Team2B ստարտափը փնտրում է վառ ու ճկուն մտածելակերպով գրաֆիկ դիզայների՝ մարքեթինգային թիմի հետ ամենատարբեր նախագծեր իրագործելու, գրաֆիկ դիզայնի օգնությամբ՝ թիմի ու հաճախորդ բրենդների պատմությունը, պոտենցիալն ու իրականությունը բացահայտելու և ներկայացնելու համար:
Ի՞նչ է անելու գրաֆիկ դիզայները
- Ստեղծելու է դիզայն սոցիալական մեդիայի տարատեսակ նախագծերի համար:
- Յուրաքանչյուր նախագծի համար անհրաժեշտության դեպքում ստեղծելու է բրենդբուք և բրենդային այլ իրեր:
- Ստեղծելու է զանազան նախագծերի դիզայներական/վիզուալ կոնցեպտ:
Ի՞նչ հմտություններ պետք է ունենա մասնագետը այս ամենը իրագործելու համար
- Թիմի հետ աշխատելու և անհրաժեշտ արդյունքը թիմի հետ ստանալու հմտություն,
- Նվազագույնը 2 տարվա փորձ համապատասխան ոլորտում,
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Դիզայներական հարթակների/տեխնոլոգիաների իմացություն, ինչպես, օրինակ, Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw և այլն,
- Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
- Կատարված աշխատանքների պորտֆոլիոյի առկայություն:
Ի՞նչ կստանա մասնագետը Team2B-ից
- Մրցունակ աշխատավարձ,
- Անընդհատ զարգանալու, նոր ոլորտներում փորձառություն ունենալու հնարավորություն,
- Կարիերան և կրթությունը զարգացնելու հնարավորություն,
- Անվճար սուրճ, թեյ, լիքը կոնֆետներ ու թխվածքաբլիթներ 🙂
- Մեծագույն պատմության մասը դառնալու հնարավորություն։
Ի՞նչ անել
Ուղարկել ինքնակենսագրականները և առկայության դեպքում պորտֆոլիոները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով «Գրաֆիկ դիզայներ» արտահայտությունը։
Team2B-ի մասին
Ավելին Team2B հարթակի մասին կարդացե՛ք կայքում՝ Օնլայն բիզնես կենտրոն – Team2B։
Team2B-ն սոցիալական մեդիայում՝