ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ) «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ:
Բաղադրիչի իրականացման նպատակով բացվելու է վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կազմելու է 80 մլն (ութսուն միլիոն) ՀՀ դրամ:
Վաուչերային ֆոնդից յուրաքանչյուր ծրագրին տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավել քան 2 միլիոն ՀՀ դրամը:
Ֆինանսավորվելու են բացառապես կադրային պատրաստման/վերապատրաստման նախագծերը:
Դրամաշնորհային մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2024 թվականի օգոստոսի 16—ը՝ ժամը 16:00-ն։
Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները՝ հետևյալ հղումով:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410590075, +37410590040, հեռախոսահամարներով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: