Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է արձանագրվել

Վերջին լուրերը
Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է արձանագրվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022թ. սեպտեմբերին եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել ՀՀ պատմության մեջ, այս մասին Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2022թ. սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է 691 հազար 87 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավել է ավելի քան 10 հազարով , իսկ 2021 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 39 946-ով կամ 6,1 տոկոսով։

2022 թ. սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված բոլոր աշխատավարձերը միասին վերցված 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23,5 տոկոսով, իսկ մեկ մարդուն վճարած միջին աշխատավարձը 2022 թ. սեպտեմբերին 2021-ի սեպտեմբերի համեմատ ավել է 35 հազար 769 դրամով կամ 16,4 տոկոսով։

Հայաստանում հարկային եկամուտների մասով պատմական ռեկորդ է արձանագրվել։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները