Granatus Ventures-ը ներդրում է կատարել Sparxell-ում

Վերջին լուրերը
Granatus Ventures-ը ներդրում է կատարել Sparxell-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայակական առաջին վենչուրային ֆոնդը՝ Granatus Ventures-ը հայտարարել է Sparxell ընկերությունում Seed round-ի ներդրում կատարելու մասին։

Ներդրումային փուլի մյուս ներդրողների շարքում են The Circular Innovation Fund-ը, որի հիմնական ներդրողը L’Oréal Groupe-ն է, SpaceX-ի հովանավոր Future Communities Capital-ը, ինչպես նաև PDS Ventures-ը, Katapult-ը և կենսատեխնոլոգիաների ու սպառողական ոլորտների ներդրող Joyance Partners-ը:

- Advertisement -
Granatus Ventures-ը ներդրում է կատարել Sparxell-ում

Միացյալ Թագավորությունում հիմնված Sparxell-ը զբաղվում է բարձր արդյունավետությամբ, կայուն, բույսերի վրա հիմնված գունանյութերի մշակմամբ:

«Granatus-ը կիսում է մեր նկրտումները՝ մեր մոլորակի կայունության գործում նշանակալից ներդրում ունենալու ուղղությամբ։ Անհամբերությամբ սպասում ենք Granatus-ի թիմի հետ աշխատելուն»,- ասել է Sparxell-ի հիմնադիր և գործադիր տնօրեն դոկտոր Բենջամին Դրոգեն:

«Sparxell-ի նորարարական բուսական հիմքով գունանյութերը համոզիչ լուծում են տալիս ավանդական քիմիական գունանյութերի կողմից առաջացած բնապահպանական մարտահրավերներին: Մենք ուրախ ենք աջակցել Sparxell-ին դեպի ավելի կայուն ապագա իր ճանապարհին: Մենք հավատում ենք, որ հայկական էկոհամակարգի հետ կապը կխթանի Sparxell-ի տաղանդների հասանելիությունը և աճի ներուժը», — նշել է Granatus Ventures-ի համահիմնադիր և գործընկեր Երվանդ Սարկիսյանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները