ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ԲՏԱ նախարարությանը՝ ՏՏ ոլորտին պետական աջակցության ապահովման համար

Վերջին լուրերը
ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ԲՏԱ նախարարությանը՝ ՏՏ ոլորտին պետական աջակցության ապահովման համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կառավարությունը վերաբաշխման միջոցով գումար է հատկացնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այն ուղղվելու է ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ապահովմանը:

Ըստ նախնական հաշվարկների՝ 2024 թվականին նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն թվով 55 կազմակերպությունների` 5 մլրդ դրամի չափով, իսկ 2025 թ.՝ 2 մլրդ դրամի չափով, որի վերաբերյալ սահմանված կարգով ներկայացվել է 2025-2027թթ. ՄԺԾԾ հայտ: Արդյունքում՝ տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալի կօժանդակի Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայրի ստեղծմանը և բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։

- Advertisement -
ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ԲՏԱ նախարարությանը՝ ՏՏ ոլորտին պետական աջակցության ապահովման համար

Մինչ այժմ պետական աջակցություն է տրամադրվել 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7 857 245 293 դրամ, որից 2023 թ. 46 կազմակերպության՝ 5 283 234 974 ՀՀ դրամ, ինչի արդյունքում ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ:

ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցության տրամադրման վերաբերյալ որոշումների ընդունումը հնարավորություն է ընձեռել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, համաշխարհային շուկայում բազում փոփոխությունների և մարտահրավերների պայմաններում, պահպանելու առկա աշխատատեղերն ու աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև խթանել է նոր աշխատատեղերի ստեղծումը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները