Google-ը հեշտացնում է iOS-ից Android տվյալների փոխանցումը

Վերջին լուրերը
Google-ը հեշտացնում է iOS-ից Android տվյալների փոխանցումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը App Store-ում գործարկել է Switch to Android հավելվածը: Այն թույլ է տալիս ընտրել՝ iPhone-ի որ տվյալները փոխանցել ձեր նոր Android օպերացիոն համակարգով հեռախոսին: Տվյալները կարող են ներառել կոնտակտներ, օրացույց, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև iMessages-ի բոլոր հաղորդագրությունները։

Հավելվածը թույլ է տալիս միանալ iCloud-ին՝ ձեր լուսանկարներն և վիդեո ֆայլերը Android-ին փոխանցելու համար, իսկ ներբեռնված հավելվածները հնարավոր չի լինի տեղափոխել:

- Advertisement -
Google-ը հեշտացնում է iOS-ից Android տվյալների փոխանցումը

Google Switch to Android-ի կայքը դեռևս չի թարմացվել և հավելվածի հասանելիության մասին տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել։ Այս պահին այն հասանելի է միայն ուղիղ հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները